ՀԱՅՐԱԿԱՆ ԽՐԱՏ ՍՈՒՐԲ ԳՐՔԻՑ
* Որդյա՛կ իմ, երբ մեռնեմ, կթաղես ինձ. չանարգե՛ս կամ չանտեսե՛ս քո մորը, այլ նրան կպատվես կյանքիդ բոլոր օրերին, նրա համար կանես այն ամենը, ինչ հաճելի է իրեն, չտխրեցնես նրան։ Կհիշես, որ, երբ դու նրա որովայնում էիր, նա քեզ համար շատ նեղություններ է կրել. երբ նա մեռնի, կթաղես ինձ մոտ, նույն գերեզմանում։
* Հիշի՛ր քո Տեր Աստծուն կյանքիդ բոլոր օրերին, մեղք չգործե՛ս կամ նրա պատվիրանները զանց չառնես, քո ամբողջ կյանքում արդարություն կգործես, անիրավության ճանապարհներով չգնաս, քանի որ, երբ արդար գործ անես, քո բոլոր գործերը կհաջողվեն, ինչպես հաջողվում է բոլորին, ովքեր արդարություն են գործում։
* Քո ունեցվածքից ողորմություններ կանես. ողորմություն անելիս թող քո աչքը ագահ չլինի. երեսդ չդարձնես բոլոր աղքատներից, եւ Տեր Աստվածն էլ ի՛ր երեսը չի դարձնի քեզանից։ Ինչքան շատ ունենաս, ըստ այդ շատության կանես քո ողորմությունները, եթե քիչ ունենաս՝ ըստ քչի։ Չհապաղես ողորմություններ անել, քանի որ դրանով բարիքներ կգանձես քո կյանքի օրերին։ Արդարեւ, ողորմությունները փրկում են մահվանից եւ թույլ չեն տալիս մտնել խավարի մեջ. ողորմությունները բարի պարգեւ են բոլորին, ովքեր այն անում են Աստծու առջեւ։
* Անձիդ համար զգույշ կլինես պոռնկությունից, կին կառնես քո հայրերի սերնդից. օտար ազգից կին չառնես, որովհետեւ մենք մեր առաջին հայրերի որդիներն ենք։
Դու, որդյա՛կ, հիշի՛ր՝ նրանք բոլորն էլ իրենց եղբայրներից կին առան եւ օրհնվեցին իրենց որդիներով. եւ նրանց սերունդը պիտի ժառանգի երկիրը։
* Դու, որդյա՛կ, պիտի սիրես քո եղբայրներին, երեսդ չշրջես, սիրտդ չշրջես քո եղբայրներից, քո ժողովրդի որդիներից ու դուստրերից. նրանցի՛ց կին կառնես քեզ համար։
* Ամբարտավանությունից առաջ են գալիս կորուստ եւ մեծ խռովություն, պղծությունից՝ պակասություն եւ մեծ աղքատություն, քանի որ պղծությունը սովի մայրն է։
* Վարձկանիդ վարձը թող մի օր էլ չմնա քեզ մոտ, այլ կվճարես անմիջապես. եւ եթե դու ծառայես Աստծուն, նա քեզ բարիքներով կհատուցի։
* Որդյա՛կ, քո բոլոր գործերում զգույշ կլինես, խելամի՛տ եղիր քո ողջ կյանքում. ինչը դու ատում ես, ուրիշին չանես։
* Հարբելու աստիճան գինի չխմե՛ս, հարբած ճանապարհ չգնա՛ս. քո հացից կտաս քաղցածներին, քո հագուստներից՝ մերկերին. եւ ինչ կավելանա քեզ պետք եղածից, ողորմություն կանես։ Քո հացը չխնայես տալ արդարների գերեզմանների վրայ, բայց մեղավորների համար չտա՛ս։
* Ամեն մարդուց խորհուրդ կխնդրես, չարհամարհես ոչ մի պիտանի խորհուրդ։
Ամեն ժամ կօրհնես քո Տեր Աստծուն եւ կխնդրես նրանից, որ քո բոլոր ճանապարհներն ուղիղ լինեն, քո բոլոր մտադրություններն ու գործերը հաջողվեն, որովհետեւ մարդու բոլոր մտադրությունները ոչինչ են։ Տերն ինքն է տալիս բարի խորհուրդներ, եւ ում կամենում է՝ խոնարհեցնում է, ինչպես հաճելի է իրեն։
* Ահա, որդյա՛կ իմ, դու կհիշես իմ բոլոր պատվիրանները, որ տալիս եմ քեզ, եւ թող նրանք չջնջվեն քո սրտից։
(ՏՈԲԻԹ 4:3-20)