Հարցերի և առաջարկությունների համար՝
[email protected]
ՆԻԳԱՎԱՆ- գյուղ Արագածոտնի մարզում, Արագած լեռան փեշերին: Հեռավորությունը մարզկենտրոնից` 39 կմ հս-արմ., բարձրությունը ծովի մակերևույթից` 2025 մ: 21.10.1967թ. վերանվանվել է Ն.: 1831թ. ուներ 149, 1897-ին` 873, 1926-ին` 1401, 1939-ին` 1659, 1959-ին` 731, 1970-ին` 807, 1979- ին` 670, 2001-ին` 707, 2004-ին` 588 բնակիչ, որոնց նախնիները գաղթել են Արմ. Հայաստանի Կարինի, Մուշի և Պարսկահայաստանի տարբեր շրջանների գյուղերից: Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ: Ն-ի կենտրոնում է գտնվում 19դ. սբ. Ստեփանոս եկեղեցին, իսկ հս. մասում` 13-14դդ. “Ժամատեղ” եկեղեցին: Գյուղից 2 կմ հվ. գտնվում է “Թուխ Մանուկ” մատուռը (17-18դդ.), 2,5 կմ հս-արմ.` “Թեվաթորոս” մատուռը (18-19դդ.) (Հովիտ):